«Վերադարձ» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 30-ին կանցկացվի երկրորդ համերգը

PanARMENIAN.Net - Վաղը` սեպտեմբերի 30-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի «Վերադարձ» դասական երաժշտության փառատոնի երկրորդ համերգը: «Վերադարձ» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին:



Համերգին ջութակահար Գրաֆ Մուրժան (Ռուսաստան) եւ դաշնակահար Նինա Սարաֆյանը (Ռուսաստան) կկատարեն Յոհանես Բրամսի, Սեզար Ֆրանկի, Ալեքսանդր Հարությունյանի եւ Ղազարոս Սարյանի ստեղծագործությունները:



Փառատոնի նպատակն է հրավիրել ողջ աշխարհի հայերի ուշադրությունը հայրենադարձության խնդիրներին, նաեւ ցույց տալ հայկական հանդիսատեսին երաժիշտների վերջին նվաճումները կատարողական արվեստում, առաջ տանել եւ աջակցել նոր մտահղացումների եւ աշխատանքների ձեւավորումը ժամանակակից հայ կոմպոզիտորների մոտ, ձեւավորել հասարակական պահանջարկ ժամանակակից դասական երաժշտության հանդեպ;



Փառատոնի շրջանակներում նախատեսված է անցկացնել 6 համերգ: Փակումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին:



«Վերադարձ» դասական երաժշտության փառատոնն անցկացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորության ներքո, VivaCell-MTS ընկերության ֆինանսական աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---