Երեւանում անցկացվել է կլոր սեղան «Արեւմտյան Հայաստանում հայկական արմատներով այլադավանների խնդիրները» թեմայով

PanARMENIAN.Net - Երեւանում անցկացվել է կլոր սեղան «Արեւմտյան Հայաստանում հայկական արմատներով այլադավանների խնդիրները» թեմայով: Բացելով կլոր սեղանը` ԳԱԱ

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարեց, որ կլոր սեղանը նվիրված է բավականին արդիական թեմայի: «Մենք հույս ունենք, որ այս միջոցառումը առաջարկ կհանդիսանա քննարկել այնպիսի կարեւոր խնդիր, որն այսօր ունի քաղաքական նպատակներ», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:



Իր հերթին ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ նման կլոր սեղանների միջոցով Հայաստանի ակադեմիական շրջանակները կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթային նյութ, ինչը թույլ կտա լինել հետեւողական ազգային խնդիրների լուծման գործում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---