29 սեպտեմբերի 2009 - 17:14 AMT
Հոկտեմբերի 15-19 Երեւանում կկայանա մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 15-19 Երեւանում կկայանա մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը:

Փառատոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստան կժամանեն մշակույթի անվանի գործիչներ ` ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական գործիչ, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ Կարեն Շահնազարովը, Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեսի վաստակավոր գործիչ, Երեւանում մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդեւը, ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նատալիա Բելոխվոստիկովան, ՈԴ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Լեւոն Օգանեզովը, «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչեւսկին, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վլադիմիր Նաումովը, ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Տիգրան Քեոսայանը, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ , «GOLD VISION» գործակալության գլխավոր տնօրեն Դավիթ Քեոսայանը եւ արվեստի մի շարք անվանի գործիչներ, որոնք մեծ դերակատարում են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման գործում:

Փառատոնի շրջանակում կներկայացվի 65 ֆիլմ 27 երկրից:

Նախատեսված է նաեւ մի շարք հոբելյանական միջոցառումներ եւ հանդիպումներ արվեստի Հայաստանյան գործիչների հետ:

Փառատոնի նպատակն է մանուկներին եւ պատանիներին ներկայացնել արվեստի բարձրակարգ գործեր` նպաստելով համաշխարհային մշակույթի հետ նրանց հաղորդակցմանը, հաստատել շփումներ, ապահովել մտքերի եւ փորձի փոխանակում հայ եւ արտերկրի կինեմատոգրաֆիստների միջեւ:
Փառատոնը կազմակերպվելու է Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի միջոցներով եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: