29 սեպտեմբերի 2009 - 17:30 AMT
Հիլլորի Քլինթոնն ու Ահմեդ Դավութողլուն քննարկել են հայ - թուրքական հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն ոլորտ` այդ թվում նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, իրավիճակն Աֆղանստանում, Իրանում եւ Մերձավոր Արեւելքում:

Հիլլարի Քլինթոնը նշել է, որ ինքը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի պատրաստակամությունը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը: