3 ապրիլի 2002 - 22:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
Այսօր եռօրյա այցով Երեւան է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջոննի Պիրցիխալիշվիլին: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մասին արձանագրության ստորագրում: Գլխավոր շտաբի պետի այցը կդառնա առաջին քայլը, ուղղված, անցյալ տարվա աշնանը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված, համաձայնագրի իրականացմանը: Հիշեցնենք, որ փաստաթուղթը ենթադրում է կանոնավոր խորհրդատվությունների անցկացում եւ երկու երկրների ռազմական ոլորտների գործունեության կոորդինացում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: