29 սեպտեմբերի 2009 - 18:25 AMT
ԱԱ-2010 նախընտրական ռաունդի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը
2010թ. Աշխարհի գավաթի Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը` Մարտին Հանսոնի գլխավորությամբ: Նրան կօգնեն Հենրիկ Անդրենը եւ Ստեֆան Վիտբերգը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Մարտին Ինգվարսոնը:

Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Բուրսա քաղաքաի «Աթաթուրք» մարզդաշտում երեւանյան ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 5-րդ նախընտրական խմբում 4 միավորով եզրափակում է սանդղակը եւ հոկտեմբերի 10-ին նախավերջին հանդիպումը կանցկացնի իսպանացիների հետ, որոնք արդեն ապահովել են իրենց ելքը ԱԱ-2010 եզրափակիչ փուլ եւ հավանական է, որ այդ հանդիպմանը ոչ օպտիմալ կազմով հանդես գան: