Լարիսա Ալավերդյան. Հայ - թուրքական արձանագրություններում չկա պրագմատիզմ

PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ որեւէ քաղաքական ուժ, որը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ինքը դեմ է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ հավելեց, որ իշխանությունների այն պնդումները, թե բազմաթիվ քաղաքական ուժեր դեմ են երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը` անարդյունք են: «Նույնիսկ իշխող կուսակցությունն է ասում, որ արձանագրություններում կան թերություններ», - նկատեց նա:



«Ժառանգությունը բավական հստակ է արտահայտել իր դիրքորոշումը: Մենք դեմ չենք հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ես գտնում եմ, որ արձանագրություններում չկա պրագմատիզմ», - ասաց Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով խմբակցությունը չի հրաժարվում երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից, այն միայն արել է մի շարք առաջարկներ` կառուցողական նպատակներով:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---