29 սեպտեմբերի 2009 - 20:00 AMT
Ղարաբաղի հարցով միջնորդները տարածաշրջան կժամանեն հոկտեմբերի 1-ին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը նախապատրաստելու նպատակով տարածաշրջան կժամանեն հոկտեմբերի 1-ին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Դիվանագետի խոսքով, միջնորդները կայցելեն նաեւ Ստեփանակերտ: