Երեւանում տեղի է ունեցել Հովհաննես Չիլինգարյանի «Իրականություն, որն իբր գիտակցված չէր թուրքերի կողմից» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային գրադարանում կայացել է հայ պատմաբան եւ քաղաքագետ Հովհաննես Չիլինգարյանի «Իրականություն, որն իբր գիտակցված չէր թուրքերի կողմից» գրքի շնորհանդեսը:



Հովհաննես Չիլինգարյանն իր գրքում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը, եւ փաստարկներ է բերել այն բանի վերաբերյալ, թե ինչու Թուքիան պետք է ընդունի Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը եւ հայերին վերադարձնի նվաճված հողերը:



Ինքը` հեղինակը ներկա չէր շնորհանդեսին, սակայն մեծ նվեր էր կատարել` Ազգային գրադարանին եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դպրոցներին գրքի 150 օրինակ էր նվիրել:



Հովհաննես Չիլինգարյանի «Իրականություն, որն իբր գիտակցված չէր թուրքերի կողմից» գիրքը հրատարակվել է նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներով:



Հովհաննես Չիլինգարյանը ծնվել է 1924թ. Կոնստանտնոպոլիսում (Թուրքիա): 1955 թ-ն ստիպված է եղել թողնել Կոնստանտնոպոլիսը եւ տեղափոխվել Նիս: Եւ չնայած այն բանին, որ ապրում եւ աշխատում է Նիսում, նրա հոդվածները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ամեն շաբաթ տպագրվում են «Նաիրի» հայկական թերթում (Բեյրութ, Լիբանան):



Պատմաբանը չի վախեցել առաջինը զուգահեռներ անցկացնել Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի միջեւ: Չիլինգարյանի ջանքերով Նիսում ստեղծվել է Ռուբեն Սեւակի թանգարանը, որտեղ պահվում են պոետի ողջ ձեռագրերն ու աշխատանքները: Թանգարանում պահվում են նաեւ հայ ծովանկարիչների 200 կտավներ: Չիլինգարյանն արեւամտահայ հայտնի պոետ, արձակագիր եւ թարգմանիչ Ռուբեն Սեւակի զարմիկն է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---