30 սեպտեմբերի 2009 - 11:59 AMT
Հարկավոր է համակարգված ու կանոնավոր բնույթ կրող երկխոսություն Սփյուռքի հետ
Երկխոսությունն ու բանակցությունները միշտ գերադասելի են, քան լռությունն ու առճակատումը, դրանում է դիվանագիտական աշխատանքի էությունը: Այս մասին հայտարարել է Ղրիմի հայ համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը: «Հայաստանի վիճակի ողջ բարդության հետ մեկտեղ, նա եւս իր փաստարկներն ունի այս երկխոսության մեջ: Դրանք պետք է հմտորեն օգտագործել: Կարծում եմ, ՀՀ ղեկավարությունը ճիշտ քայլ է կատարում` գնալով նման բանակցությունների: Պետք է զրջումների չգնալ սկզբունքային հարցերում, եւ միեւնույն ժամանակ համատեղ լուծել այն հարցերը, որոնք հետաքրքիր են երկու կողմերին: Ինչ վերաբերում է հանդիպմանը Դոնի Ռոստովի հայ համայնքի հետ, պետք է նշել, որ դա շատ կարեւոր միջոցառում է: Երկխոսությունը Սփյուռքի հետ անհրաժեշտ է, այն պետք է լինի համակարգված եւ կանոնավոր բնույթ կրի: Այնպիսի հարցը, ինչպիսին է հարաբերությունները Թուրքիայի հետ, սկզբունքային հարց է Հայաստանի համար եւ նախագահը պետք է պարզաբանի սփյուռքահայերին, թե ինչպես է նա մտադիր լուծել այդ հարցը»,-ասել է Գաբրիելյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն: