«Ժառանգություն» ընդդիմական կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վերադառնալ ՀՀ ԱԺ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմական կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 30-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդում է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր հայտարարությունը հետ կանչելու մտադրության մասին: Հայտարարության մեջ նա նշում է, որ «համեստորեն ու տեւապես աշխատած լինելով ի շահ Հայոց Ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի մեր հարեւանների հետ հարաբերությունների բնականոնեցման` սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով նա իրեն դավաճանված զգաց, ուստիեւ որոշեց որպես բողոքի արտահայտություն վայր դնել պատգամավորական իր մանդատը»: Սակայն այդ պահից ի վեր թե' Հայաստանի քաղաքացիները, թե' բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նրան հորդորեցին ստանձնել մարտակոչը եւ ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը` գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության: «Հետեւաբար` ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսեւորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը»,- ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանը:



Ապա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշում է, որ վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---