30 սեպտեմբերի 2009 - 17:13 AMT
«IT ոլորտի միջազգային հեղինակություն» առաջին մրցանակը կհանձնվի 2009թ. նոյեմբերին
«IT ոլորտի միջազգային հեղինակություն» առաջին մրցանակը կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբերին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է տնտեսական հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Նրա խոսքով, այդ մրցանակը շնորհվելու է անձամբ Հայաստանի նախագահի կողմից այն անձանց, ովքեր բացառիկ ավանդ են ներդրել աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Մրցանակը սահմանողներից մեկը` «Synopsys Հայաստան» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն իր հերթին նշել է, որ արդեն հայտնի է 2009 թվականի մրցանակակիրը, ընդ որում ժյուրին միաձայն է քվեարկել մրցանակը հենց այդ թեկնածուին հանձնելու օգտին, ում անունը լայն հասարակայնությանը հայտնի կդառնա միայն մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ռիչ Գոլդմանը չի նշել նաեւ մրցանակին հավակնող մասնակիցների ընդհանուր թիվը` ասելով, որ թեկնածությունները եղել են Հյուսիսային Ամերիկայից եւ Արեւելյան Եվրոպայից: