30 սեպտեմբերի 2009 - 18:41 AMT
Սերժ Սարգսյան. Մենք պայմաններ ենք ստեղծում Թուրքիայի հետ երկխոսության համար
Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ հասարակության մոտ մտավախություններ են առաջանում կապված նախնական ստորագրված հայ - թուրքական արձանագրությունների հետ: Այս մասին ՀՀ նախագահին առընթեր Հանրային Խորհրդի նիստին հայտարարեց պետության ղեկավար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` նախքան Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելը, իր մոտ եւս մտավախություններ են եղել «Մտավախություններն առաջանում են շատ պարզ պատճառներով, բայց արձանագրությունները չեն հանդիսանում Կապիտուլյացիայի համաձայնագիր, կամ Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր: Դրանցում չէին կարող ներառված լինել միայն մեր ցանկությունները: Իհարկե, Թուրքիան կարող է այլ կերպ մեկնաբանել այդ արձանագրությունների կետերը: Մենք նույնպես կարող ենք անել այն, ինչ մեզ հարմար է: Մտավախությունները միշտ կլինեն, եւ ես չեմ կարող խոստանալ մեր ժողովրդին, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված բոլոր նրբությունները հաշվի են առնվել: Մենք Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ չենք հաստատում, մենք պայմաններ ենք ստեղծում Թուրքիայի հետ երկխոսության համար: Եւ եթե կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս այդ երկխոսությանը, ապա ես կկարողանաի հասկանալ նրանց միայն այն դեպքում, եթե հինգ կամ տասը տարի առաջ նրանք ունենային նմանատիպ դիրքորոշումներ», - ասաց Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ սահմանի բացումով Հայաստանի համար բացվում են ճանապարհներ, իսկ դրանք չկան, ապա իմաստ չունի բացել սահման ընդհանրապես:

Երկրի ղեկավարը հայտնեց իր անհամաձայնությունը` կապված թուրքական տնտեսական էքսպանսիայի հետ: «Ես խոսել եմ մեր բիզնեսմենների հետ, եւ նրանք ինձ ասել են, որ Թուրքիան իրենց համար հանդիսանում է 70 միլիոնանոց բնակչությամբ շուկա, իսկ մեր շուկան կազմում է միայն երեք միլիոն: Մեզ համար նրանց շուկան տալիս է 23 անգամ շատ հնարավորություններ: Ինչ էլ վերաբերում է դեմոգրաֆիական էքսպանսիային, ապա ես ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր խնդիրների դեմ մենք կարող ենք պայքարել ոչ թե մեկուսացմամբ, այլ արդի պետություն կառուցելով, որում կձգտենք բնակչության աճին», - նշեց Սարգսյանը հավելելով, որ այն մտավախությունները, թե իբր Հայաստանի տնտեսությունը մենաշնորհային է եւ Թուրքիայի հետ տնտեսական կապերը միեւնույնն է երկրին օգուտ չեն բերելու, չեն համապատասխանում իրականությանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց այն մասին, որ եթե այդ փաստաթղթերը լինեին կապիտուլյացիայի համաձայնագիր, ապա դրանք նույնպես կքննադատվեին եւ կգտնվեին բացասական կողմեր Հայաստանի համար: «Դուք ասում եք, որ եթե միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ այս գործընթացի կապակցությամբ, ապա որտե՞ղ են երաշխիքները, որ նույն բանը չի արվի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում: Ոչ ոք չի ստիպել մեզ գնալ թուրքական կողմի հետ հարաբերությունների հաստատմանը եւ եթե միջազգային կազմակերպությունները հայտարարություններ են անում, դրանք ճնշումներ չեն նշանակում: Դա կարելի է բացատրել որպես աջակցություն: Ես ուզում եմ նաեւ ուշադրություն հրավիրել այն մտավախությունների վրա, թե իբր արձանագրություններում կան նախապայմաններ: Ամենից առաջ ուզում եմ նշել, որ ես չեմ տեսնում ոչ մի նախապայման», - կարծում է Հայաստանի նախագահը:

Ինչ վերաբերում է պատմական հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղզծմանը, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից չի կարող տուժել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:«Ես այս մասին արդեն բազմիցս հայտարարել եմ այս տարվա ընթացքում: Իհարկե, Թուրքիան կարող է օգտագործել այս հարցը իր շահերում եւ մենք Սփյուռքի հետ միասին ավելի համառորեն ենք պահանջելու Հայոց ցեղասպանության ճանաչումը: Եթե Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գնով պետք լինի ավելի համառորեն պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչումը, ապա ես պատրաստ եմ վճարել այդ գինը: Եւ հիմա ես ուզում եմ հարց տալ. ի՞նչն է մեզ համար ավելի կարեւոր. եւս մեկ պետություն ընդունի Հայոց ցեղասպանությունը, թե՞ իրավիճակը փոխվի բուն Թուրքիայում, փոխվի օրենսդրությունը, որպեսզի մարդիկ կարողանան քննարկել այս հարցը եւ խոսել այդ մասին», - աասց Սերժ Սարգսյանը, նշելով, որ արձանագրություններում չկա հիշատակում նաեւ Կարսի պայմանագրի մասին:

Սերժ Սարգսյանը նկատեց նաեւ, որ արձանագրություններում չկա նախապայման` կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Այս հարցի կապակցությամբ իրնեց տեսակետներն են արտահայտել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկրների նախագահները, այնպես էլ մենք: Ընդդիմության մտավախությունները հիմնված են թուրքական եւ ադրբեջանական բարձրաստիճան դեմքերի հայտարարությունների վրա: Ընդդիմությունն ավելի շատ հավատում է նրանց, քան մեզ: Իհարկե, մենք հանդես ենք գալիս Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման համար եւ եթե մոտ լինենք դրան, ապա նույնպես կանցկացնենք նման քննարկումներ: Իսկ եթե մեզ չհաջողվի հասնել Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը, ապա մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Եւ վերջինը: Կա նաեւ կարծիք, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կվնասի Սփյուռքում հայ համայնքների միասնությանը: Ես չեմ կարող համաձայնվել սրա հետ, քանի որ բացի Հայոց
ցեղասպանության ճանաչումից եւ կորցրած հայրենիքը վերականգնելուց բացի Սփյուռքն ունի նաեւ Հայաստանի բարգավաճման գաղափար: Եւ մենք պետք է պայքարենք Սփյուռքի պահպանման համար: Այս քննարկումից հետո շատերը կարող են մնալ իրենց նախկին կարծիքին եւ մեր խնդիրը նրանում չէ, որպեսզի համոզենք մարդկանց հակառակում, այլ նրանում, որ մեր քայլերն ընդունելի լինեն մեր բնակչության մեծ մասի համար: Հենց այս գաղափարով եմ ես մեկնում աշխարհի հայ համայնքներ. որպեսզի լսեմ նրանց եւ ներկայացնեմ իմ կարծիքն այս հարցի կապակցությամբ: Եւ ոչինչում չեմ փորձելու համոզել Սփյուռքին», - իր խոսքը եզրափակեց
Սերժ Սարգսյանը: