30 սեպտեմբերի 2009 - 19:04 AMT
iCON Communications ընկերությունը 2009 թ-ի վերջում կապահովի ողջ Երեւանը Ինտերնետ ծածկույթով
Ամփոփելով iCON Communications ընկերության 6 ամսվա աշխատանքի արդյունքները հայկական շուկայում` ընկերության կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Քասաջյանը հայտնել է, որ ներկայումս iCON-ի ծածկույթը Երեւանում կազմում է 70 ք. կիլոմետրից ավելի եւ ներառում է Կենտրոնի, Արաբկիրի, Աջափնյակի, Վահագնի, Զեյթունի, երկաթուղու մերձակա տարածքը, Նորքի 2-ր զանգվածները, Ավանի, Քասախ Գյուղի տարածքները:

Նրա խոսքերով, ընկերության բաժանորդային բազան գերազանցվել է 3 հազարով, որոնցից շատերը` ֆիզիկական անձիք են: Բացի այդ, նա հաղորդել է, որ ընկերությունը Երեւան քաղաքի Ինտերնետ ծածկույթի աշխատանքները կավարտի մինչեւ ընթացիկ տարվա վերջը` ծայրահեղ դեպքում 2010 թ-ի առաջին շաբաթների ընթացքում:

Րաֆֆի Քասաջյանը նշեց նաեւ, որ տվյալ պահին ընկերության կողմից ներդրման գումարը կազմել է 10 մլն դոլար, իսկ Երեւանի ողջ տարածքը Ինտերնետ ծածկույթով ապահովելուց հետո այն կկազմի 15-16 մլն դոլար: