30 սեպտեմբերի 2009 - 19:35 AMT
Երեւանում քննարկվել են ArmTech կոնգրեսին Հայաստանը նախապատրաստելու գործընթացն ընդլայնելու հարցերը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Synopsys ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աշխարհին ներկայացնելու ու առաջ մղելու Synopsys-ի շնորհակալ նախաձեռնություններին:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության աշխատանքների ընդլայնման հնարավորությանը, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Armtech ձեռնարկի կազմակերպմանն ու Synopsys-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: