ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տալիս Երեւանի քայլերին` ուղղված Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ընթացող աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց ՄԱԿ-ի օրակարգային հարցերին եւ կազմակերպության բարեփոխման խնդիրներին, Հազարամյակի նպատակների իրականացման ընթացքին, 2010թ. ՄԱԿ-ի անդամ երկրների գագաթաժողովի կազմակերպմանը, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ համագործակցությանը:



Նախարար Նալբանդյանըգոհունակությամբ նշեց, որ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը հաջողությամբ ընթանում են ու կարեւորեց 2010-2015թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի ստորագրումը եւ արդյունավետ իրագործումը:



Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերին: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:



Նույն օրըՄԱԿ-իկենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՀՀ անունից ստորագրեց Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը եւ Ապրանքների ամբողջովին կամ մասամբ ծովով տեղափոխման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---