Իր խաղաղասիրությունը ցույց տալու համար Անկարան կստորագրի Հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Անկարան կգնա Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ցույց տալու համար աշխարհին Հայաստանի հանդեպ խաղաղասեր քայլեր կատարելու իր պատրաստակամությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը:



«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վերջին հայտարարությունը հոկտեմբերի 10-ին Արձանագրությունները ստորագրելու վերաբերյալ եւ այն մասին, որ ղարաբաղյան հարցը փոխկապակցված է հայ-թուրքական երկխոսության հետ, մտահոգություն է առաջացնում: Ոչ ոք 100 տոկոսով չգիտի, թե ինչ կլինի: Ամեն ինչ կախված է Արձանագրությունների տեքստից»,-ասել է ռուս փորձագետը: Ըստ Զախարովի, Արձանագրությունների վավերացման ձգձգումը Թուրքիայի խորհրդարանում միանգամայն հնարավոր է: «Թուրքիան կգնա ստորագրման, սակայն արձանագրություններում կարող են լինել կետեր, որոնք անընդունելի կարող են լինել հայկական կողմի համար: Այս դեպքում կսկսվի երկար մի գործընթաց, որը զրոյին կհավասարեցնի բոլոր այս Արձանագրությունները»,-հայտարարել է Վլադիմիր Զախարովը: Նա հավելել է, որ այսօր ակնհայտ է այն փաստը, որ Երեւանի թիկունքում Անկարան ու Բաքուն հիանալի համակարգում են եւ համաձայնեցնում են իրենց գործողությունները:



Ռուս փոխձագետը փոխադարձ կապ է տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա այցի եւ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման միջեւ: «Ասում են, որ միջնորդները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը կներկայացնեն նորացված մադրիդյան սկզբունքները, սակայն մենք չգիտենք, թե ինչ է այդ նորացված տարբերակում: Գուցե՞ այնտեղ ասվում է Ղարաբաղը հանձնելու մասի»,-նշել է Վլադիմիր Զախարովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---