1 հոկտեմբերի 2009 - 13:26 AMT
Վլադիմիր Զախարով. Ռուսաստանը չի թելադրում հայ-թուրքական երկխոսության կանոնները
Անկարան հեռացրել է Մոսկվային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցական գործընթացից: Այդ մասին PanARMENIAN.Net - ի թղթակցին էհայտնել Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը: «Հետեւելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումների եւ վերլուծաբանների կարծիքներին, կարելի է եզրահանգել, որ Ռուսաստանն է թելադրում Երեւանին հայ-թուրքական գործընթացի կանոնները, սակայն դա բոլորովին այդպես չէ», - ասել է ռուս փորձագետը: Նրա կարծիքով, ՀՀ նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում գործում է համաձայն իր տեսակետի: «Ինչ վերաբերվում է Մոսկվային, ապա նա չունի իր սեփական կարծիքը այդ գործընթացի վերաբերյալ: Ռուսաստանը շահագրգռված է միայն Կովկասում խաղաղության հաստատման մեջ»,- ընդգծել է Վլադիմիր Զախարովը: