Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանում տեղի կունենա հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանում տեղի կունենա ռուսական դասական երաժշտության համերգ: Համերգին կհնչեն Ռախմանինովի, Պրոկոֆեւի, Ստրավինսկու, Սկրյաբինի, Մետների, Շոստակովիչի, Մոսոլովի -Շեդրինիստեղծագործությունները:



ՀայկՄելիքյանը բազմաթիվ միջազգային մրցույթների - փառատոնների դափնեկիր է, 20-րդ դարի - ժամանակակից դասական երաժշտության լավագույն կատարողներից մեկը: Նա պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նա- Ճապոնիայի - Մեքսիկայի ամենահայտնի դահլիճներում: Լինելով Ֆ.Բլումենֆելդի - Կ.Իգումնովի ռուսական դաշնամուրային դպրոցների կրող` պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի շրջանավարտը, Հայկ Մելիքյանը փայլուն կերպով շարունակում է այս դպրոցի ավանդույթները, ինչն ապացուցում են նրա մրցանակները - պարգ-ները ռուսական ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների լավագույն կատարման ասպարեզում: 2010 թ. Ֆրանսիայում մեկնարկող Ռուսաստանի տարվա առիթով Հայկ Մելիքյանը հրավիրված է համերգներով ելույթ ունենալու Փարիզում` ռուսական դասական ծրագրերով: Ինչպես նա- Հ.Մելիքյանի կողմից ռուսական համերգներ կանցկացվեն Անտվերպենի, Ամստերդամի, Հաագայի, Օռլեանի - Հռոմի բեմերում:



ՀայկՄելիքյանը հայ-օտարազգի բազմաթիվ ժամանակակից կոմպոզիտորների առաջին կատարողն է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում: Հայկ Մելիքյանին վստահվում են նոր ստեղծագործություններ այն համոզվածությամբ, որ դրանց կատարումները կլինեն ամենից լավը: Հայկ Մելիքյանին համոզվածությամբ կարելի է համարել այն արվեստի ավանդույթի շարունակողը, որը ձ-ավորել է Ֆրանց Լիստն իր ամբողջ դաշնամուրային վարպետության ամբողջականությամբ` կատարողականությամբ, կոմպոզիտորական - իմպրովիզացիոն արվեստներով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---