1 հոկտեմբերի 2009 - 18:21 AMT
Հարավային Կովկասի երկրները պետք է չեզոքություն պահպանեն քաղաքականության մեջ
«Խաղաղ Կովկաս» հայեցակարգի իրականացման համար անհրաժետ է կարգավորել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունները եւ տարածաշրջանային գործընթացների մեջ ներգրավել համաշխարհային խաղացողներին: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով Երեւան-Կիեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է «Ազրի» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մալխազ Գուլաշվիլին: «Այդ հայեցակարգի իրականացման համար հարկավոր է ձեւավորել Կովկասի անվտանգության խորհուրդ, տարածաշրջանում համատեղ նախագծեր իրականացնել եւ գործադրել Կովկասում խաղաղության հաստատման գործում շահագրգռվաշ բոլոր ուժերին»,- ընդգծել է վրացի փորձագետը:

Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է սթափ հայացքով նայեն համաշխարհային քաղաքականությանը եւ որքան հնարավոր է չեզոք դրսեւորեն իրենց, որպեսզի «գերտերությունների համար խաղաքար» չդառնան:

«Անհրաժեշտ է Կովկասի երկրների միջեւ համագործակցության նոր բանաձեւ մշակել, իսկ այդ նպատակով պետք է հասարակական երկխոսություն վարել»,- հայտնել է նա:

«Անկախ ռազմական տեսաբանում» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վիկտոր Լիտովկինը վրդովմունք է հայտնել Կովկասում խնդիրների լուծմանը համաշխարհային խաղացողների միացման վերաբերյալ: «Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերը, անխոս, Կովկասում են, եւ դրանք բոլորովին էլ կայսերական շահեր չեն»,- ընդգծել է ռազմական տեսաբանը: