1 հոկտեմբերի 2009 - 18:44 AMT
Արծվիկ Մինասյան. նախքան բանակցությունների գնալը Հայաստանը պետք է գնահատեր բոլոր ռիսկերը
«ՀՀ նախագահի ելույթը Հանրային Խորհրդի նիստին ինձ բավականին հիասթափեցրեց», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով նախագահի հայտարարությունը կապված հայ - թուրքական հարաբերությունների
կարգավորման հետ: Նրա խոսքերով Սերժ Սարգսյանի ելույթը բերում է այն եզրակացությանը, որ Թուրքիայի հետ բանակցությունների նախաձեռնողը հայկական կոմն է: Մինասյանը նաեւ նշեց, որ նման քայլերի գնալուց առաջ Հայաստանը պետք է կշռադատեր եւ գնահատեր տնտեսական եւ քաղաքական ոլորտների բոլոր ռիսկերը:

Իր հերթին տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը չհամաձայնեց Արծվիկ Մինասյանին եւ ասաց, որ Սերժ Սարգսյանի ելույթը բավականին հասկանալի էր:

«Մեզ հստակ բացատրեցին, որ փաստաթղթերը ներկա վիճակում վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար: Վտանգավոր կարող են լինել պատճառա-հետեւանքային կապերը, ինչից մենք պետք է խուսափենք», - ասաց վարդան Այվազյանը: Նրա խոսքերով, եւ' Հայաստանի նախագահը, եւ' ԱԳՆ ղեկավարը հայտարարել են, որ եթե արձանագրություններում լիներ կետ, որը կապված լիներ Հայոց Ցեղասպանության կամ Ղարաբաղյան հարցի հետ, ապա փաստաթուղթը ենթակա չեր լինի քննարկմանը: