1 հոկտեմբերի 2009 - 18:44 AMT
ՄԱԿ-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ը հայտարարված է տարեց մարդկանց միջազգային օր
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշմամբ հոկտեմբերի 1-ը հայտարարված է տարեց մարդկանց միջազգային օր 1990թ-ից սկսած:

Ի սկզբանե այդ օրը նշվում էր միայն Եվրոպայում, սակայն այսօր տարեց մարդկանց օրը նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում:

Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության պաշտոնական տվյալների համաձայն 2008թ-ին Հայաստանում գրանցվել է 523 հազ 839 կենսաթոշակային տարիքի մարդ, իսկ կենսաթոշակի միջին չափը նույն տարի կազմել է 21 հազ 370 դրամ: