Հայ շախմատիստները հաղթանակ են տարել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը (մինչեւ 16 տարեկան) սեպտեմբերի 24-հոկտեմբերի 3 թուրքական Ահիսար քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 8-րդ տուրում հերթական հաղթանակն է տարել` այս անգամ 1,5-2,5 հաշվով Ադրբեջանի հավաքականի նկատմամբ:



Հայկական հավաքականին հաղթանակ բերեց Հայկ Վարդանյանը, որը առավելության հասավ Զաուր Մամմադովի հանդեպ: Բոլոր մնացած պարտիաները ոչ ոքի ավարտվեցին:



Սա Հայաստանի հավաքականի հինգերորդ հաղթանակն է Օլիմպիադայում եւ երրորդն անընդմեջ. 6-րդ տուրում հայկական ընտրանին 3:1 հաշվով ջախջախեց Անգլիայի հավաքականին, իսկ 7-րդ տուրում 3,5-05, հաշվով պարտության մատնեց Վրաստանի հավաքականին:



Հիշեցնենք, որ հայկական ընտրանին առաջին երեք տուրերում հանդիպումներ ունեցավ թուրքական թիմերի հետ, որոնցից մեկի հետ ոչ ոքի խաղաց, մյուս երկու թիմերի նկատմամբ հաղթանակ տարավ, իսկ 4-րդ ու 5-րդ տուրերում նվազագույն հաշվով զիջեց համապատասխանաբար Ռուսաստանի եւ Հունգարիայի հավաքականներին:



Հայաստանի հավաքականը 8 տուրերից հետո 20,5 միավոր է հավաքել եւ այժմ երրորդ տեղն է զբաղեցնում մրցաշարային սանդղակում: Առաջատարի դիրքում 22,5 միավորով Ռուսաստանի եւ Հնդկաստանի հավաքականներն են:



Օլիմպիադային մասնակցում են 22 թիմեր, որոնց թվում` 6 թիմ Թուրքիայից:



Հայ շախմատիստները 9-րդ տուրում ուժերը կչափեն առաջնության առաջատարներից մեկի` Իտալիայի հավաքականի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---