Սերժ Սարգսյանն ու Ռամկավար-ազատական կուսակցությունը քննարկել են Հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության պատվիրակներին ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից, որոնք Հայաստանում են գտնվում Արմենական կուսակցության հետ համատեղ համագումարին մասնակցելու նպատակով:



Ս.Սարգսյանը կարեւորել է Ռամկավար-ազատական կուսակցության դերն ու նշանակությունը հայ մշակույթի եւ կրթության զարգացման գործում, Հայաստան-Սփյուռք կապերի ամրպանդման, ինչպես նաեւ Հայ դատի գաղափարներն առաջ տանելու գործում:



Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական երկխոսությանն առնչվող հարցեր, նախագահը պատասխանել է ներկաների հարցերին:



«Ինձ համար կարեւոր է լսել ձեր կարծիքը Արձանագրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այդ նպատակով եմ ես նախաձեռնել իմ համահայկական ուղեւորությունը: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն կարծիքները, ես պատրաստ եմ լսել դրանք եւ պարզաբանել հարցի էությունը»,-ասել է նախագահը:



Պատվիրակության անդամներն ասել են, որ նախագահը ցրել է իրենց մտահոգությունները: Հյուրերը հաջողություն են մաղթել նախագահին եւ հավաստիացրել են, որ պատրաստ են աջակցել նրան այս գործընթացում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---