Այսօր վրաց-հայկական սահմանում բացվել է մաքսատան նոր շենքը

PanARMENIAN.Net - Այսօր վրաց-հայկական սահմանում բացվել է մաքսատան նոր շենքը: Նինոծմինդայի մաքսային անցակետն ապահովված է ժամանակակից սարքավորումներով եւ համապատասխանում է նորագույն չափանիշներին: Մաքսատանը տեղադրվել է ռենտգեն-սկաներ, ինչը թույլ է տալիս շուրջօրյա դիտարկում իրականացնել: Մաքսատան արդիականացումն անց է կացվել պետական ծրագրի շրջանակներում:



Նախագծի արժեքը կազմել է 3 մլն լարի: Այժմ մարդիկ ստիպված չեն լինի ժամերով կանգնել հերթերում` մաքսային ստուգման ժամկետը կկրճատվի` հանսելով 5 րոպեի: Նինոծմինդայի մաքսատանը աշխատելու են շուրջ 20 տեղաբնակներ, հաղորդում է Civil.ge-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---