Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԺ կարող է ապավավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները

PanARMENIAN.Net - «Նախքան հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում բավական ժամանակ կա, եւ դա կապված է այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենալու նախքան վավերացումը: Այսինքն չի կարելի այժմ շտապողական կարեպով կանխատեսել, թե ինչ կերպ դա կարվի եւ ով առաջինը կվավերացնի Արձանագրությունները»,- այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:



Սահակյանի խոսքով, եթե հանկարծ վտանգ առաջանա, որ ՀՀ ԱԺ կողմից այդ փաստաթղթերը վավերացնելուց հետո Թուրքիան մտադիր չէ դրանք վավերացնել, ապա Հայաստանի խորհրդարանը կարող է ցանկացած միջազգային պայմանագիր հետ կանչելու մասին օրենք ընդունել: «Այսինքն եթեԹուրքիայի խորհրդարանը չվավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները մեր վավերացումից հետո, մենք հանգիստ կարող են դրանք չեղյալ հայտարարել»,- ընդգծել է Սահակյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---