2 հոկտեմբերի 2009 - 17:01 AMT
2009թ. վերջին 8 ամիսների ընթացքում Երեւանում արձանագրվել է 4696 հանցագործություն
2009թ. վերջին 8 ամիսների ընթացքում Երեւանում արձանագրվել է 4696 հանցագործություն, ինչը 59.9%-ով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է գեներալ-մայոր, Ոստիկանության շտաբի պետ Ներսես Նազարյանը: Նրա խոսքով, Հայաստանի մայրաքաղաքում հանցավորության մակարդակը կազմում է 49.8%: «Հանցագործությունների տեսակների վերլուծությունը ցույց է տվել, որ հանցագործության աճ է արձանագրվել հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին, որոնց թիվն աճել է 836-ով»,- հայտնել է Նազարյանը` ավելացնելով, որ ավելացել է նաեւ բնակարանների կողոպուտի դեպքերի քանակը:

Նա նաեւ նշել է, որ 126%-ով աճել է անձի դեմ հանցագործությունների քանակը:

«8 ամսվա ընթացքում ակտիվացել է պայքարը թմրամոլության դեմ, որի հետեւանքով ցուցանիշները աճել են 182%-ով»,- նշել է Ներսես Նազարյանը` ընդգծելով, որ Ոստիկանությանն անհանգստացնում է թմրադեղերի տարածքում Երեւանի գիշերային ակումբներում: Նազարյանը նաեւ ավելացրել է, որ քաղաքում աճել են հրազենն անօրինական պահելու դեպքերը:

«Ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշներն աճել են 67.3%-ով: Վերը նշված ամիսների ընթացքում Երեւանում 35 կանխամտածված սպանություն է կատարվել, որոնցից ընդամենը 6-ն են, որ դեռեւս չեն բացահայտվել»,- նշել է գեներալ-մայորը: Նա նաեւ նկատել է, որ կանխամտածված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները աճել են 23.4%-ով եւ 68.4% են կազմում անցյալ տարվա 45%-ի համեմատ:

«Հանցավորության աճի պատճառը ֆինանսական ճգնաժամն է երկրի ծանր սոցիալական դրությունը»,- ասել է Ներսես Նազարյանը: