2 հոկտեմբերի 2009 - 18:00 AMT
3-4 տարի հետո Հայաստանը կկարողանա գինի արտահանել եվրոպական շուկաներ
3-4 տարի հետո Հայաստանը կկարողանա գինի արտահանել եվրոպական շուկաներ, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Հայ գինեգործների միավորման» նախագահ, «Մառան» ընկերության տնօրեն Ավագ Հարությունյանը: «Հայկական գինին կկարողանա մրցակցել միջին մակարդակից ցածր հատվածում` մեկ շշի համար 3-5 եվրո», ասել է նա:

Այդ ենթատեքստում, երկրի գլխավոր գինեգործը ավելացրել է, որ մի քանի խոշոր գործարանները արդեն ձեռք են բերել ժամանակակից սարքավորումներ արտադրվող գինու որակի բարելավման համար: Մինչ այդ գործարանները ձեռք էին բերում սարքավորումներ միայն կոնյակի արտադրման համար: «Համաշխարհային ճգնաժամը բերեց նրան, որ գինեգործները սկսեցին ուշադրություն դարձնել գինու արտադրության վրա, քանի որ այդ ոլորտում վնասները ավելի քիչ են, քան կոնյակի արտադրման մեջ` համարյա երկու անգամ», - նշել է նա:

Գործարանների թվում, որոնք ձեռք են բերել ժամանակակից սարքավորումներ, Հարությունյանը նշել է Արմավիրի, Պռոշյանի գինու գործարանները եւ մի քանի փոքր ընկերություններ: