2 հոկտեմբերի 2009 - 19:23 AMT
Հարավային Կովկասը չպետք է տարածաշրջանի խնդիրների լուծման սպասի համաշխարհային խաղացողներից
Անդրկովկասի երկրները չպետք է տարածաշրջանի խնդիրների լուծման սպասեն համաշխարհային խաղացողներից: Այդ մասին Երեւանում բացված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրականացումը» միջազգային համաժողովի շրջանակներում հայտնել է Համաշխարհային անվտանգության ինստիտուտի (ԱՄՆ) ռուսական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: «Այսօր Հարավային Կովկասի երկրների դերն ու պատասխանատվությունը փոխվում է: Համաշխարհային խաղացողները կորվրել է միջազգային օրակարգի մենատիրությունը, եւ տարածաշրջանի երկրների քաղաքական վերնախավը հնարավորություն ունի աշխարհում որոշելու իր տեղը»,- հայտնել է քաղաքագետը: Նրա խոսքով, եթե Կովկասին չհաջողվի դուրս գալ այդ փակ օղակից, ապա նա «օտար շահերի հավերժ գերին» կմնա: