Ավանդական հայկական կուսակցություններն ԱՄՆ-ում հրաժարվել են հանդիպել ՀՀ նախագահի հետ

PanARMENIAN.Net - «Սերժ Սարգսյանն ուշացրեց իր այցը հայ համայնքներ»,-ասվում է երեք ավանդական հայկական կուսակցությունների` Դաշնակցության, Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական եւ Ռամկավար-ազատական կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ: Կուսակցությունների ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ նախագահի նախաձեռնությունն ընդունելի կլիներ, եթե նա որոշեր հանդիպել Սփյուռքի ներկայացուցիչների հետ մինչ Արձանագրությունների վերաբերյալ որեւէ որոշման կայացումը, ոչ թե դրանից հետո: «Սերժ Սարգսյանի այցը գովազդային հնարք է: Դա վիրավորում է բոլոր հայերին»,-ասվում է հայտարարության մեջ:



«Այնուամենայնիվ, հանուն մեր պատմության, մենք պարտավոր ենք ընդունել խորհրդատվական հանդիպման հրավերը: Մենք կօգատգործենք այդ հնարավորությունը մեր դիրքորոշումը անմիջականորեն նախագահին հաղորդելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:



Ընդ որում նրանք նշել են, որ նախագահի գործողություններն անհասկանալի են Սփյուռքի համար եւ որ իրենք չեն ընդունում Սերժ Սարգսյանի հրավերը` մասնակցել Լոս Անջելեսում կայանալիք գալա-համերգին: «Այդ հանդիպումը միայն կավելացնի անարգալից վերաբերմոււնքը պատմության հանդեպ»,-ասվում է երեք կուսակցությունների հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---