Ռուսաստանը շահագրգռված է Կովկասի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է Կովկասի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում: Մոսկվան հրաժարվում է խաղադրույք կատարել այս կամ այն պետության վրա: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում բացված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրականացումը» միջազգային համաժողովի շրջանակներում, հայտնել է ՌԴ Հանրային պալատի անդամ, Առաջին ալիքի հաղորդավար Մաքսիմ Շեվչենկոն:



«Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանին բարեկամական երկիրն է, սակայն Հայաստանը ծայրահեղ կարեւոր է մեզ համար»,- նկատել է ռուս լրագրողը` ավելացնելով, որ Մոսկվան վարում է եւ վարելու է տարածաշրջանի կայունության աջակցությանն ուղղված քաղաքականություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---