2 հոկտեմբերի 2009 - 21:06 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի մրցունակությունը
Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի մրցունակությունը, գտնում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: «Սահմանի բացման դեպքում տեղի արտադրողները ստիպված կլինեն բարձրացնել իրենց դիմադրողականությունը մրցակցությանը, մասնավորապես, բարելավել արտադրվող ապրանքի որակը, բարձրացնել արտադրողականությունը, անցկացնել արդյունավետ մարքեթինգային քաղաքականությունը»,-ասել է նա:

Միաժամանակ, Պողոսյանը նշել է, որ հայ սպառողը կտուժի, եթե տնտեսական կուրսն երկրում անփոփոխ մնա, այսինքն, եթե կառավարությունը չխթանի տեղի արտադրողին: «Մենք պետք է առավելությունը տանք մեր տեղական ապրանքին, ոչ թե թուրքականին»,-ասել է Սպառողների ասոցիացիայի նախագահը:

Ինչպես հաղորդել է Ա.Պողոսյանը, Հայաստանը Թուրքիայից ներկրվում է շուրջ 180 մլն դոլարի ապրանք, իսկ արտահանում է մոտ 1 մլն դոլարի ապրանք: Նրա խոսքերով, Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ այլ երկրներ, գյուղապրանքներ: Ա.Պողոսյանը նշել է, որ թուրքական շուկան առանձնակի փոփոխություններ չի զգա սահմանի բացման դեպքում, սակայն Արեւմտյան Հայաստանի շուկան կարող է հայկական ապրանքների «կլանման» հիմնական վայրը դառնալ: