Թուրքիայում կարող է խնդիրներ ծագեն սեփական հայտարարությունների եւ իրական քայլերի միջեւ

PanARMENIAN.Net - Թուրքիան իր հայտարարություններն ու իրական քայլերը հաշտեցնելու խնդիր կարող է ունենալ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել արցախյան խնդրի կարգավորմամբ կամ որեւէ այլ նախապայմանով: «Armenian Reporter»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Փոխշաղկապման որեւէ փորձ վտանգում է այս երկու գործընթացներից յուրաքանչյուրը: Մի առիթով ես ասել եմ թուրքական կողմին. «Միակ տարբերակը, որով դուք կարող եք նպաստել արցախյան հիմնահարցի լուծմանը, դա չմիջամտելն է»,- ասել է Հայաստանի ղեկավարը:



Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ անազնիվ կլիներ պնդելը, որ երկու խնդիրները ամենեւին առնչություն չունեն միմյանց հետ: «Ի վերջո, թուրքերն ու ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մեկ ժողովուրդ են: Ես կասեի երկու խնդիրների մեջ որոշակի փոխազդեցության մասին` մի խնդրի լուծումը, այսինքն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու Հայաստանի շրջափակման վերացումը, անշուշտ, կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մյուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Դա այդպես է, քանի որ կբարձրանա տարածաշրջանում փոխվստահության մակարդակը, որը կապահովի արցախյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ դրական միջավայր»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---