Հայաստանն ու Բելգիան քննարկում են տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության սենատի նախագահ Արման դը Դեկերին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին, ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-բելգիական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ եւ նշել է, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են խոսելու երկկողմ հարաբերությունների եւ Հայաստան- ԵՄ համագործակցության մասին:



Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ադամանդագործության ոլորտում համագործակցության առավել զարգացման հնարավորություններին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական փոխգործակցության նոր հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ու հաղորդակցության եւ մշակութային փոխադարձ ճանաչողության բնագավառներում: Առանձին շեշտվել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության կարեւորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին:



Հյուրի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանն ու դրա հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---