3 հոկտեմբերի 2009 - 10:41 AMT
Հրապարակվել են շախմատի Եվրոպայի ակումբային Գավաթի կանանց թիմերի կազմերը
Հրապարակվել են շախմատի Եվրոպայի ակումբային Գավաթի կանանց մասնակից թիմերի կազմերը: Հիշեցնենք, որ 2009թ. շախմատի Եվրոպայի ակումբային Գավաթի խաղարկությունը մեկնարկում է հոկտեմբերի 4-ին Օխրիդ քաղաքում (Մակեդոնիա) եւ դրան մասնակցում է նաեւ Հայաստանի ակումբային չեմպիոն «Միկան» (Երեւան):

Առաջնության 8 ուժեղագույն ակումբների կազմերը`

Մոնտե Կառլո (Մոնակո)` Կոներու, Կոստենյուկ, Կրամլին, Սոչկո

Սպարտակ (Ռուսաստան)` Տ.Կոսինցեւա, Ստեֆանովա, Ս.Կոսինցեւա, Լախնո

Սամաիա (Վրաստան)` Չիբուրդանիձե, Յավախիշվիլի, Լոմինեիշվիլի, Խուխաշվիլի

Էկոնոմիստ (Ռուսաստան)` Կուրսովա, Մուզիչուկ, Իլյուշինա, Ուշենինա

Տելեկոմ (Չեռնոգորիե)` Սմիլիտե, Մարիչ, Խոանգ, Կովալեւսկայա

Պոլիտեխնիկա (Ռումինիա)` Արախամիա-Գրանտ, Դեմբո, Պեպտան, Պաուլե

Միկա (Հայաստան)` Դանիելյան, Դրոնավալի, Խուրցիձե, Գալոյան

Բելգրադ (Սերբիա)` Բոյկովիչ, Գապոնենկո, Վասիլեւիչ, Ստոյանովիչ

Նույն առաջնության տղամարդկանց մրցաշարում «Միկա» ակումբը ներկայացնելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրեասյանը:

Առաջնությունները տեղի կունենան շվեյցարական համակարգով` 7 ռաունդով: