ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետները որոշված չեն

PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետները որոշված չեն: Այդ մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատար Օլլի ՌԵնը: Ըստ նրա, Բրյուսելը դեմ է ԵՄ-ին անդամակցության հարցում թեկնածու երկրների համար կոնկրետ ժամկետների սահմանմանը, քանի որ անհնար է նախապես իմանալ, թե երբ նրանք կկատարեն ԵՄ-ին անդամակցելու բոլոր պայմանները:



«Արագացնելու համար ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը` Ստամբուլը պետք է միջոցներ ձեռնարկի մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ազատությունների ապահովման ոլորտում առկա խնդիրները լուծելու համար»,-ասել է Օլլի Ռենը, գրում են ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---