Գազաէներգետիկ նախագծերի մեջ ՀայՌուսգազարդն արդեն ներդրել է 26.8 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետեւողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես «Իրան-Հայաստան» գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման եւ «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» համալիրի արդիականացման եւ շինարարության ավարտի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 26.8 մրդ դրամ: 2006թ.-ից մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ գազաէներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված ընդհանուր ներդրումները կազմում են 541.1 մլն ԱՄՆ դոլար:



Բացի այդ, Գազային համալիրի վերականգնման եւ զարգացման ծրագրի իրականացման համար 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.3 մլրդ դրամ:



Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական եւ արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---