Հայաստանում կանխվել է զենքի ապօրինի ներկրում

PanARMENIAN.Net - ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ նախաբացթողումային հսկողության վարչությունների աշխատակիցները մեծ քանակի չհայտարարագրված ապրանք են հայտնաբերել «Ձյունիկ-սառնարան» մաքսային պահեստում, հաղորդում է կոմիտեի մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, պահեստում հայտնաբերվել են «Վալտեր» տեսակի ատրճանակ, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, թանկարժեք բիժուտերիա, ձեռքի ժամացույցներ եւ գեղանկարներ:



Ըստ ՀՀ Մաքսային օրենսգրքի 47 հոդվածի, զենքն ու զինամթերքը համավրում են սահմանափակ շրջանառություն ունեցող օբյեկտներ եւ դրանց ներմուծումն անկախ քանակից համարվում է մաքսանենգություն, եթե բացակայում է համապատասխան թույլտվությունը:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է ԱՄՆ-ից Նարինե Կարասերեֆյանի անունով ուղարկված 4,5 տոննա քաշով ուղեբեռի մեջ:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---