ՀՀ նախագահի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների հետ չի ազդել Սփյուռքի դիրքորոշման վրա

PanARMENIAN.Net - Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների հետ հիմնականում չի ազդել հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ Սփյուռքի դիրքորոշման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Իտալիայի Հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը: Նրա խոսքով, նրանք, ովքեր Արձանագրությունների ստորագրման կողմից էին, իրենց կարծիքին են մնացել, իսկ ովքեր դեմ էին, շարունակում են դեմ մնալ:



Նա նաեւ բնական է համարել այն փաստը, որ Սփյուռքը հայկական իշխանությունների գործողությունների բացատրություն է պահանջում, քանի որ ինքն այդ ամենի մի մասն է հանդիսանում: «Սփյուռքի արձագանքը հոգեբանական բարդույթ է, որը պետք է հաղթահարել երկխոսության օգնությամբ»,- նկատել է Իտալիայի Հայերի միության նախագահը:



Սվազլյանը նաեւ նշել է, որ դիվանագիտական ճանապարհով Իտալիան փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: «Մենք պետք է բավական ուժեղ լինենք, որպեսզի միավորվենք եւ դիմակայենք դրան»,- ասել է Սվազլյանը` ավելացնելով, որ հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի ցանկությունը միանգամայն բնական է:



Փարիզում Իտալիայի Հայերի միությունը Հայաստանի նախագահի հետ Եվրոպայի հայկական համայնքների հետ հանդիպմանը ներկայացնում էր Միլանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պյետրո Կուչուկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---