Հոկտեմբերի 11-ին Հայաստանի մայրաքաղաքը կնշի իր 2791-ամյա տարեդարձը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Հայաստանի մայրաքաղաքը կնշի իր 2791-ամյա տարեդարձը: Այդ օրը քաղաքի փոքր կենտրոնը փակ կլինի տրանսպորտի երթեւեկության համար: Շուրջ 20 բեմահարթակներում, որոնցից գլխավորը Հանրապետության հրապարակն է, տեղի կունենան համերգներ Երեւանի քույր-քաղաքներից ժամանած երաժիշտների մասնակցությամբ:



Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում երկու տոնական երթ տեղի կունենա` քաղաքապետարանից մինչեւ Հանրապետության հրապարակ եւ Էրեբունի ամրոցից մինչեւ հրապարակ:



Հյուսիսային պողոտայում կգործի ժամանակավոր «Վարպետների քաղաքը», որտեղ իրենց արվեստը կցուցադրեն արհեստավորները, իսկ Մաշտոցի պողոտան կվերածվի մեծ մարզական հարթակի:



Տոնակատարության շրջանակներում տեղի կունենա ռետրո-ավոտմեքենաների ցուցադրություն, հանդես կգան փողային նվագախմբեր: Երեխաներին կզվարճացնեն ծաղրածուները, ձեռնածուները, հայտնի հեքիաթների հերոսները:



Երեկոյան տեղի կունենա երաժշտական հրավառություն Հանրապետության հրապարակում:

Երեւանի հիմնադրման ամսաթիվ է համարվում հինավուրց ուրարտական Էրեբունի քաղաքի հիմնադրման տարին` 782 թ. մեր թվարկությունից առաջ: Էրեբունի ամրոցի ավերակները գտնվում են Արին-Բերդ բլրի վրա: Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---