Բալթյան հայերը լավատեսությամբ են մոտենում հայ-թուրքական երկխոսությանը

PanARMENIAN.Net - Հիմա եկել է ժամանակը, որպեսզի մենք կարողանանք ճիշտ դիրքորոշում ընդունել, որպեսզի հայ-թուրքական դիվանագիտականբնագավառում երկխոսությունը շարունակվի: Այդ մասին Փարիզում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո հայտնել է «Բալթյան հայերի համագումար» կազմակերպության նախագահ Արայիկ Թունյանը: «Մենք համարում ենք, որ այսօր այդ պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է կրի, մենք բոլորս պիտի կիսենք դա եւ համարում ենք, որ հՀանդիպումից հետո եկա այն եզրակացության, որ մենք բոլորս մտահոգված ենք, բայց այսօր հասկանում ենք հարցի կարեւորությունը»,- ասել է «Բալթյան հայերի համագումար» կազմակերպության նախագահը:



Խոսելով Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության մասին` Արայիկ Թունյանը նկատել է, որ դա շատ ճիշտ քայլ է: «Մենք ընթերցել ենք արձանագրությունները. հստակ եւ վստահ չի կարելի ասել, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ ասվում է, բայց մենք հույս ունենք, լավատեսորեն ենք նայում այդ ամենին: Մենք այսօր համարում ենք, որ Թուրքիայի հետ դիվանագիտական երկխոսությունը պետք է շարունակվի»,- ընդգծել է Թունյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---