Երեւանում տեղի ունեցավ «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Երեւանում բացվել է «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 6-ը:



«ReAnimania» փառատոնի նպատակն է` նպաստել անիմացիոն արվեստի զարգացմանը, դաստիարակել համաշխարհային մակարդակի նկարիչ-անիմատորների նոր սերունդ եւ աշխարհի ասպարեզում ցուցադրել հայ անիմատորների աշխատանքները, նաեւ ներկայացնել հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն նմուշները:



Փառատոնին կմասնակցեն ավելի քան 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իրանից, Ուկրաինայից, Մալիից եւ այլն:



Փառատոնը նվիրված է 3D անիմացիայի հիմնադիր` Ալեքսանդր Շիրինյանի հիշատակին: Փառատոնը կանցկացվի ամեն տարի:



Փառատոնի կազմակերպմանը աջակցեցին Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի եւ Գերմանիայի դեսպանատները: «ReAnimania»-յի գլխավոր հովանավորն է` VivaCell-MTS ընկերությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---