Վրաց զեղծարարներն աստվածացնում են երկակի չափանիշները

PanARMENIAN.Net - Վրաց մտավորականների վերջին հայտարարությունը լուրջ մտավախություններ է առաջացնում, քանի որ դա վկայում է աճող ազգայնական դրսեւորումների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Analitiaka.at.ua-ի փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանը: Նրա խոսքերով, պետք է ուշադրություն դարձնել երկակի չափանիշների քարոզչության վրա: «Վրաստանն իրեն հռչակում է եվրոպական արժեքների «տեղապահ», սակայն այդ արժեքները հինականում ընտրովի են, որի պատճառով «Տարածաշրջանային լեզուների եւ ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» չի տեղավորվում վրացական ժողովրդավարության շրջանակներում: Վրաստանի ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների կողմից իրականացվող տոտալ զեղծարարությունը Վրաստանի հայ բնակչության հանդեպ ուղղակի անթույլատրելի է: Դա պատմության պոպուլիստական մեկնաբանություն է, որի համաձայն հայերը Ջավախքում հայտնվել են 1830թ. եւ 1915թ. հետո, որի նպատակն է հայաթափել շրջանը եւ բացառել այն հայ պատմության համատեքստից: Ղեկավարվելով առասպելով եւ ներկայացնելով այն որպես իրողություն, վրաց տեսաբանները հորինել են աննախադեպ մի տեսություն, թե «հայերը միգրանտներ են»: Ըստ այդ տեսության, եւ սվանները, եւ մեգրելները դասվում են միգրանտների կարգին, սակայն այդ պահը հեղինակները շրջանցում են: Ջավախքի խնդիրը Վրաստանի իշխանություններն են ստեղծել, որոնք անհաջող պայքարում են մարդու իր մայրենի լեզվով մտածելու, կարդալու, խոսելու համընդհանուր իրավունքի դեմ, եւ փորձում են վրացականացման քաղաքականություն վարել այս հայկական շրջանում, ստիպելվ նրանց պաշտպանություն փնտրել հայրենակիցների մոտ»,-ասել է Դավթյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---