Ռոբերտ Մենենդեզ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական հանձնաժողովի ստեղծման գաղափարը` լիակատար անհեթեթություն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների սենատի կոմիտեի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից, սենատոր Ռոբերտ Մենենդեզը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական հանձնաժողովի ստեղծման գաղափարն անվանել է «լիակատար անհեթեթություն»: Նրա խոսքերով, Հայաստանը չպետք է ենթարկվի ճնշման, որը չի համապատասխանում նրա պատմական շահերին եւ ԱՄՆ-ի երկարաժամկետ ազգային շահերին: Ավելին, Արձանագրություններում նախատեսված այդ հանձնաժողովի ստեղծումը Մենենդեզը համարում է «վիրավորական հայ ժողովրդի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար»:



«Դա վիրավորում է նաեւ այն գիտնականներին, որոնք խոսում են այս հարցի շուրջ»,- հայտարարել է սենատորը: Նա մի անգամ եւս ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: «Հայոց ցեղասպանությունը` անհերքելի փաստ է: Եկել է ժամանակը, որ Թուրքիան ճանաչի այդ փաստը, որպեսզի նաեւ աշխարհը ճանաչի այդ փաստը», - ընդգծել է Ռոբերտ Մենենդեզը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---