5 հոկտեմբերի 2009 - 11:22 AMT
Շախմատի «Միկա» կանանց ակումբը ջախջախիչ պարտություն է կրել Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարի մեկնարկին
Հայաստանի ակումբային չեմպիոն կանանց «Միկա» թիմը անհաջող է մեկնարկել Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարի մեկնարկին, առաջին տուրում ջախջախիչ պարտություն կրելով ՌԴ «Սարտակից»` 0:4 հաշվով:

Առաջին տուրից հետո հայկական ակումբը եզրափակում է Եվրոպայի գավաթի մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տուրում «Միկան» կհանդիպի ռումինական «Պոլիտեխնիկա» ակումբի հետ, որի կազմում են հանդես գալիս Քեթեւան Արախմիա-Գրանտը, Ելենա Դեմբոն, Կորինա-Իզաբելա Պեպտան ու Ալինա Մոտոկը:

Հիշեցնենք, որ հայկական ակումբը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան) եւ Նինո Խուրցիձեն (Վրաստան):

Հայ շախմատիստուհիների անհատական արդյունքները 1-ին տուրում`
Տատյանա Կոսինցեւա-Էլինա Դանիելայն-0:1
Անտոանետտա Ստեֆանովա-Հարիկա Դրոնավալի-0:1
Նադեժդա Կոսինցեւա-Նինո Խուրցիձե-0:1
Կատերինա Լահնո-Լիլիթ Գալոյան-0:1: