Կալիֆորնիայում շուրջ 12 հազար հայեր են հավաքվել` բողոքելով Արձանագրությունների ստորագրման դեմ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում շուրջ 12 հազար հայեր են հավաքվել Bverely Hilton հյուրանոցի առջեւ` բողոքելով Արձանագրությունների ստորագրման դեմ: Ակցիան տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության շրջանակներում Լոս Անջելես կատարելիք այցի շեմին: Ակցիան կազմակերպվել է «Ոչ արձանագրություններին» քարոզարշավի շրջանակներում, գրում է asbarez.com-ը:



Ցուցարարները սպասում էին, որ Հայաստանը դուրս կգա իրենց մոտ, սակայն Սերժ Սարգսյանը հանդիպեց համայնքի ներկայացուցիչների հետ եւ ցուցարարների մոտ դուրս չեկավ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---