5 հոկտեմբերի 2009 - 13:30 AMT
Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցների քանակը չափազանցվել է
Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական Nouvell d'Armenie պարբերականի թղթակից Ժան Էքիյանը հերքել է իր իսկ հրապարակած տվյալները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցի հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցների թվի վերաբերյալ` ներողություն խնդրելով ընթերցողներից: Իր հերքման մեջ Էքիյանը ներկայացրել է Փարիզի ոստիկանության պաշտոնական տվյալները, որոնց համաձայն ցույցին մասնակցել է շուրջ 300 հոգի:

Նման թյուրիմացությունը լրագրողը բացատրել է շտապողականությամբ:

Ավելի շուտ, հոկտեմբերի 1-ին Ժան Էքիյանը հաղորդել էր, թե Փարիզում բողոքի ակցիային է մասնակցել շուրջ հազար հոգի: