5 հոկտեմբերի 2009 - 16:41 AMT
Լոս-Անջելեսում կայացած բողոքի ցույցին մասնակցել է 3000 հոգի
Լոս-Անջելեսի Ոստիկանության բաժանմունքը հրապարակել է Beverly Hills Hilton-ի մոտ, որտեղ կանգ է առել Սերժ Սարգսյանը, հավաքված ցուցարարների թվի մասին տվյալները:

Ավելի վաղ աղբյուրները հաղորդում էին 12 000 ցուցարարների մասին:

Լոս-Անջելեսը դարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության երրորդ կանգառը: Մինչ այդ նա Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել Փարիզում եւ Նյու-Յորքում, որպեսզի քննարկի հայ-թուրքական Արձանագրությունները: Փարիզում եւ Նյու-Յորքում նույնպես բողոքի ոչ մեծ ցույցեր են կայացել: