5 հոկտեմբերի 2009 - 17:06 AMT
Թուրքիայի նախագահը մեկնում է Փարիզ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնում է Փարիզ, որտեղ կմասնակցի «Տարվա եղանակները Թուրքիայում» միջոցառմանը, որը մեկնարկել է հունիսի 30-ին: «Թուրքական սեզոնները» կտեւեն 9 ամիս, որի ժամանակ արվեստի շուրջ 300 գործեր կներկայացեն Փարիզում, Մարսելում, Ստրասբուրգում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում: Ֆրանսիայում տեղի կունենան 42 ցուցահանդեսներ, որոնց հովանավորներն են այնպիսի ֆրանսիական ընկերություններն, ինչպիսիք են AXA-ն, Areva-ն, Total, EADS, BNP Paribas Bank, Groupama Renault ընկերությունները, հաղորդում է Anatolian News agency-ն: