Մինչ օրս XX դարի առաջին Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ համահայկական հայեցակարգ չի մշակվել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չարաշահման առարկա է դարձել որոշակի հայկական ուժերի ու կազմակերպությունների համար: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Այն ուժերը, որոնց նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, վերջին երեք տարիների ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ Թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը, համագործակցության համար ոչ մի անգամ չեն դիմել թանգարան»,- նշել է Հայկ Դեմոյանը:



Նրա խոսքով, մինչ օրս XX դարի առաջին Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ համահայկական հայեցակարգ չի մշակվել: «Պետք է հասկանալ, որ Ցեղասպանության ճանաչման հարցը վաղուց արդեն գործիք է դարձել համաշխարհային քաղաքականության մեջ: Այդ փաստի ճանաչումը դառնում է քաղաքական գործընթացների հետեւանք, այլ ոչ թե միայն հայկական կազմակերպությունների գործունեության արդյունք: Դա առաջին հերթին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց է»,- հայտնել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---